Լոս Անջելեսում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերը: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալը ցույցերն անվանել է անկարգություն և քննադատել է Լոս Անջելեսի ոստիկանության դիրքորոշումը, որի ղեկավարը հայտարարել է, որ հրաժարվել է մասնակցել ներգաղթյալների զանգվածային արտաքսումներին: Թրամփը, շրջանցելով նահանգապետին, հրամայել է 2 հազար ազգային գվարդիական ուղարկել անկարգությունների դեմ պայքարելու համար։               
 

Փակվեց Մոսկովյան պատրիարքատը

Փակվեց Մոսկովյան պատրիարքատը
20.08.2024 | 21:48

Բանդերական ՈՒկրաինան ամերիկյան հրահանգով այսօր օրենքի ուժով փակեց ուկրաինական ուղղափառ եկեղեցին՝ Մոսկովյան պատրիարքատը: Ասեմ, որ անձամբ ես չեմ հիշում նման բռնություն՝ թուրքերը չեն փակել հայ եկեղեցին, պարսիկները՝ նույնպես, չեն փակել նաև բարբարոս սելջուկները, մոնղոլները, արաբները: Բայց ահա այսօր դեմոկրատական բանդերական երկրում դա անում են:

փաշինյան նիկոլ-միկոլները սիմոնյան ալեն-մալեների հետ, էլ չեմ խոսում իրավապաշտպան սաքունցների մասին, բան չունե՞ն ասելու այս առիթով: Այս աննախադեպ բանը ձեր աչքին մարդու և ազգի իրավունքների բռնաբարում չի՞ թվում: Բա ՈՒկրաինայի կողմնակիցն եք, Ռուսաստանի դաշնակիցը չեք այս կոնֆլիկտում, բայց ռուսներից պահանջում եք 1000 տոկոսանոց դաշնակցություն բոլոր հարցերում: Սրանք նամուս ունե՞ն, թե՞ գրանտակերությունն ու ծանր գործակալական աշխատանքը վերջնականապես սրանց ուղեղները վերացրել է..

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բանդերական ՈՒկրաինան ամերիկյան հրահանգով այսօր օրենքի ուժով փակեց ուկրաինական ուղղափառ եկեղեցին՝ Մոսկովյան պատրիարքատը: Ասեմ, որ անձամբ ես չեմ հիշում նման բռնություն՝ թուրքերը չեն փակել հայ եկեղեցին, պարսիկները՝ նույնպես, չեն փակել նաև բարբարոս սելջուկները, մոնղոլները, արաբները: Բայց ահա այսօր դեմոկրատական բանդերական երկրում դա անում են:

Դիտվել է՝ 4425

Մեկնաբանություններ